Fast Sports TV -ն ապահովում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մարզական իրադարձությունների, նորությունների և վերլուծությունների աննախադեպ հոսք: Հեռուստաալիքի ծրագրերում ընդգրկված են բացառիկ օնլայն հեռարձակումներ այնպիսի կարևորագույն լիգաներից և սպորտային իրադարձություններից, ինչպիսիք են Չեմպիոնների լիգան, Լա լիգան, Ա Սերիան, NBA-ը, NHL-ը, Formula 1-ը, 8-0 հաղորդաշարը և այլ վերլուծական ու ժամանցային հաղորդումներ, նախախաղային քննարկումներ և այլն:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Fast Media-ն շուկա է մտնում տարածաշրջանում բացառիկ նորարարական մոտեցումներով՝ համալրված լավագույն տեխնիկական ու ծրագրային լուծումներով։ Համագործակցելով հեռուստատեսային սարքավորումների և ծրագրային ապահովման միջազգային այնպիսի առաջատարների հետ, ինչպիսիք են՝ VIZRT, VSN և TriCaster ընկերությունները:

VIZRT-ը սպորտային հաղորդումների, թվային մեդիայի ստեղծման, հեռարձակման, տաղավարային 3D մոդելավորման ու գրաֆիկական լուծումների համար լավագույն ծրագրերից է։

VSN-ն աշխարհում հայտնի է որպես մեդիա բովանդակության կառավարման և զարգացման նորարարական ծրագիր, որն օգտագործվում է ավելի քան 130 հաստատություններում և մեդիա ընկերություններում:

TriCaster-ը մեդիա արտադրության կառավարման ծրագիր է, որը համակարգում է նաև հեռարձակման գործընթացը։

Հեռարձակման ընթացում Ռիեդել Քոմի վերջին՝ Բոլերո հաղորդակցության գործիքների կիրառումը (Բոլերո անլար ինտերքոմ համակարգ) երաշխավորում է տաղավարի կառավարման կենտրոնի, ինժեներների, ռեժիսորների և օպերատորների միջև անխափան հաղորդակցությունը։

Տաղավարի կառավարման կենտրոնի բոլոր համակարգերը փոխկապակցված են Ռիեդել վիդեո մատրիցայի միջոցով։ Այն վերահսկվում է առանձին հաղորդակցման համակարգի կողմից, որը պարզեցնում է բոլոր համակարգերի և սարքերի փոխկապակցումը ցանցում։

Այս ամենը համալրելով, ուկրաինական ComTel ընկերությունը, որը մասնագիտացած է սպորտային ալիքների տեխնիկական ինտեգրման ոլորտում, ներդրել է ժամանակակից տեխնիկական լուծումներ և ծրագրային ապահովում։

ՏԱՂԱՎԱՐ

Տաղավարը կառուցված է կոնցեպտուալ լուծումներով և ժամանակակից դիզայներական միտումներին համապատասխան:

Այն հագեցած է բարձր տեխնոլոգիական օդափոխության և հովացման համակարգերով։