ՄԵՐ ՄԱՍԻՆ

Fast Media-ն հանդիսանում է Հայաստանում անցկացվող տարատեսակ սպորտային իրադարձությունների ամենավստահելի գործընկերն ու համակազմակերպիչը:

Վերջին տարիներին Fast Media-ն աջակցել է Հայաստանում գործող տարբեր մարզական ֆեդերացիաներին, սպորտային ակումբներին և մարզիկներին՝ դառնալով Հայաստանում անցկացվող բազմաթիվ մարզական միջոցառումների ամենավստահելի գործընկերներից մեկը:

Ընկերությունը հեռարձակում է հայկական սպորտի տարբեր առաջնություններ, մրցաշարեր, ցուցադրում է հաղորդումներ և համաշխարհային սպորտի լավագույն առաջնություններ, ինչպիսիք են ՈՒԵՖԱ-ի բոլոր լիգաները, EPL, LaLiga, BundesLiga, Seria A, Legue 1, NBA, NHL, Formula 1, UFC, Bellator և այլն։ Fast Media-ն առաջարկում է FastTV OTT հարթակը, որտեղ ներկայացված են նաև 500-ից ավելի ֆիլմեր, սերիալներ, փաստավավերագրական ֆիլմեր մասնավորապես սպորտային, ինչպես նաև երեխաների համար նախատեսված տասնյակ հայալեզու աուդիոհեքիաթներ։

ABOUT US

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Fast Media-ի նպատակն է Հայաստանում ձևավորել սպորտային հեռարձակման նոր մշակույթ, այն է՝ հեռուստաալիքների և FastTV OTT հարթակի միջոցով, համաշխարհային սպորտը, հետաքրքիր ու բազմաժանր կոնտենտը հասանելի դարձնել Հայաստանի սպառողներին։ Սպորտային լավագույն առաջնությունների, հայտնի մարզիկների և հետաքրքիր մեդիակոնտենտի միջոցով տարածել սպորտը, առողջ ապրելակերպն ու նորարարությունները։ Զարգացնել հայկական մարզական կյանքը՝ ապահովելով պրոֆեսիոնալ լուսաբանում, նկարահանում և հեռարձակում։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Որպես ազգային սպորտային հեռարձակող՝ Fast Media-ի առաքելությունն է լուսաբանել Հայաստանի սպորտի, ֆեդերացիաների ու մարզիկների պատմությունները։ Ապահովել լավագույն մարզական և ոչ միայն մարզական կոնտենտի հասանելիություն Հայաստանի ողջ տարածքով։ Ներկայացնել մարզաշխարհի մարդկանց, նրանց պատմությունները և ձեռքբերումները, զարգացնել մարզական հեռարձակումները՝ հասցնելով միջազգային չափանիշների։

Մեր թիմն աշխատում է Ձեր հաճելի և բացառիկ ժամանցը ապահովելու համար: